Հազար ենք ասել, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը և անկախության հանրաքվե իրականացրել. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ալմա-Աթայի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։

Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ալմա-Աթայի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ։

Թե բա՝ Ալմա-Աթայի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան։

Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել է, կարելի ասել, վերապահումով ու իր մեկնաբանություններով։

Հազար ենք ասել, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ եւ իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:

Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։

Երբ Փաշինյանը խոսում էր Ալմա-Աթայի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից եւ մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին, չէ՞ր մտաբերում, որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար, ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով, այլ ոչ Ալմա-Աթայի հռչակագիրը։

Իսկ տասնամյակներ շարունակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։

Ու փոխարենն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից, հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment