https://arm.sputniknews.ru/20261009/anhajt-kvoratsneri-ev-kalanqi-tak-gtnvvogh-andzanc-harcery-spasum-en-irenc-lutsmany-pashinjan-107898436.html
Անհայտ կորածների և կալանքի տակ գտնվող անձանց հարցերը սպասում են իրենց լուծմանը. Փաշինյան
Անհայտ կորածների և կալանքի տակ գտնվող անձանց հարցերը սպասում են իրենց լուծմանը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, որոնք… 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T14:29+0400
2026-10-09T14:29+0400
2026-10-09T14:29+0400
նիկոլ փաշինյան
գերի
հայ-ադրբեջանական
արցախյան պատերազմ
ադրբեջան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107895543_0:39:1501:883_1920x0_80_0_0_7f0dccb436bda0d081d2e00515c5c8fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ. անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը դեռ սպասում են իրենց լուծմանը։ Այդ մասին Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է վարչապետի ելույթն ամբողջությամբ։Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահի հետ և միջազգային գործընկերների աջակցությամբ հասել են անհնարինի` խաղաղության։Ըստ նրա՝ Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, իսկ արդեն 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։Փաշինյանը նաև նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո երկար ճանապարհ ենք անցել դեպի խաղաղություն, և այս համատեքստում ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թ. նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, ևհրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը»քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
Речь Пашиняна на саммите СНГ об урегулировании конфликта с Азербайджаном и проблеме пленных
Sputnik Արմենիա
Речь Пашиняна на саммите СНГ об урегулировании конфликта с Азербайджаном и проблеме пленных
2026-10-09T14:29+0400
true
PT3M27S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107895543_53:0:1386:1000_1920x0_80_0_0_2d3c75eb54834889ea4060239a61c62f.jpg.webp
նիկոլ փաշինյան, գերի, հայ-ադրբեջանական, արցախյան պատերազմ, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), видео
նիկոլ փաշինյան, գերի, հայ-ադրբեջանական, արցախյան պատերազմ, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), видео
ՀՀ վարչապետի խոսքով` երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, որոնք այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։ Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր և համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլևս անհնար է»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահի հետ և միջազգային գործընկերների աջակցությամբ հասել են անհնարինի` խաղաղության։
Ըստ նրա՝ Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, իսկ արդեն 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Փաշինյանը նաև նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո երկար ճանապարհ ենք անցել դեպի խաղաղություն, և այս համատեքստում ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թ. նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։