Աֆյոնքարահիսարի նահանգի հատուկ ղեկավարման փոխնահանգապետ և գլխավոր քարտուղար Իհսան Այրանջըն կրակել է ինքն իրեն։ Այրանջըն մահացել է հիվանդանոցում, գրել են ԶԼՄ-ները։
Հետաքննությունը պարզել է, որ Այրանջըն ինքնասպանություն է գործել։ Նրա արարքի պատճառներն ու դրդապատճառները դեռ անհայտ են։