Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա կապակցությամբ այսօր հրավիրված Կոլեգիայի հանդիսավոր նիստում Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանին:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ իր հրամանով տեղակալների միջև կատարվել է համակարգման ոլորտների աշխատանքային բաժանում։

Արդյունքում՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն այսուհետ համակարգելու է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների աշխատանքները:

Իսկ Վաղինակ Մարտիրոսյանը համակարգելու է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործունեությունը։
Ըստ Արթուր Պողոսյանի՝ այս փոփոխություններով զգալիորեն կբարելավվեն վերահսկողական մեխանիզմները և կբարձրացվի քննության արդյունավետությունը։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment