Լավ կլիներ` սպարինգ մրցակից ունենայի ՀՀ-ում. Էլիդա Քոչարյանը` Եվրոպայի առաջնության մասին

Բաժանորդագրվել

23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում։

2027 թվականը շատ կարևոր մրցումների տարի է լինելու բռնցքամարտիկների համար, եվրոպական 4–րդ խաղերում և աշխարհի առաջնությունում օլիմպիական վարկանիշ է խաղարկվելու, այնպես որ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ նախապատրաստվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։

Նշենք, որ մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում` Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությանը դառնալով բրոնզե մեդալակիր։ Ընդ որում, մինչև կիսաեզրափակիչ հասնելը հայ բնռցքամարտիկը նախորդ երկու մենամարտերում ժամանակից շուտ էր առավելության հասել իր մրցակիցների նկատմամբ։

Կիսաեզրափակիչում պարտվելը Էլիդայի համար ուսուցողական է եղել, ու հաշվի առնելով թե ինչ վրիպումներ են եղել հայ երիտասարդ բռնցքամարտիկը նախապատրաստվում է գալիք մրցաշարերին։

«Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ինձ համար մի փոքր անսովոր էր բռնցքամարտել ձախլիկ բռնցքամարտիկի հետ ու այդ պատճառով էլ չկարողացա լիարժեք իրագործել մենամարտի պլանը։ Բայց հիմա արդեն հասկանում եմ, որ մարզումների ժամանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել նաև այդ գործոնին։ Լավ կլիներ, որ սպարինգ մրցակիցներ ունենայի Հայաստանում, ինչն անկասկած ավելի լավ առաջընթաց կարող է ապահովել։ Հուսով եմ` ուսումնամարզական հավաքների ընթացքում լրացնել բոլոր բացերը», – նշել է Էլիդան։

Leave a comment