Հայաստանում բենզինի վերջին թանկացումը ներմուծումներից կախված, աշխարհաքաղաքական խոցելիություն ունեցող և սահմանափակ մրցակցային կառուցվածքով շուկայի ամբողջական ճգնաժամի արտահայտություն է։ Երբ «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը հասնում է մոտ 600-620 դրամի, իսկ «Պրեմիումի» գինը՝ 620-650 դրամի, հասարակության համար դա դառնում է ոչ թե միայն վարորդների խնդիր, այլ ընդհանուր սոցիալ-տնտեսական անհանգստության ազդանշան, որովհետև վառելիքը Հայաստանի տնտեսության մեջ ներգործում է շղթայական տրամաբանությամբ։
Այն մտնում է տրանսպորտի, գյուղատնտեսության, առևտրի, շինարարության, ծառայությունների, միջհամայնքային փոխադրումների և նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների վերջնական գնի մեջ։ Այդ պատճառով բենզինի թանկացումը երբեք չի սահմանափակվում լցակայանի ցուցանակով։ Այն արագորեն վերածվում է սպասումների փոփոխության, բիզնեսների ծախսերի վերանայման, սպառողների անհանգստության, գնաճային ճնշման։
Հայաստանում այս գործընթացն առավել սուր է ընկալվում այն պատճառով, որ վառելիքի շուկայի հետ կապված իշխանությունները տևական ժամանակ ներկայացնում են, որ առանձնահատուկ քաղաքականություն են վարում դիվերսիֆիկացման, մատակարարման նոր աղբյուրների ներգրավման և նախկին կախվածություններից ազատվելու ուղղությամբ։ Մինչդեռ գների կտրուկ աճը վկայում է այն մասին, որ իրական դիվերսիֆիկացումը շատ ավելի բարդ, երկարաժամկետ և համակարգային աշխատանք է, քան պարզապես մեկ ուղղությունը մյուսով փոխարինելը կամ կարճաժամկետ ներմուծման վիճակագրությունը քաղաքական ձեռքբերում ներկայացնելը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: