Ալիևը զանգահարել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին շնորհավորանքի և ցուցաբերված ուշադրության համար, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ, նշված է հաղորդագրությունում:

Վլադիմիր Պուտինին ծննդյան 74-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment