Բիտումի դեֆիցիտ և թանկացում. ինչո՞ւ են դանդաղել ճանապարհաշինական աշխատանքները

https://arm.sputniknews.ru/20261007/bitumi-deficit-ev-tankacum-inchu-en-dandaghel-tshanaparhashinakan-ashkhatanqnery-107792717.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/18/82271765_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d17658c7dfc700be311f932ad30844da.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ բեզոյան, ճանապարհ, ասֆալտ, բիտում

էդուարդ բեզոյան, ճանապարհ, ասֆալտ, բիտում

Բաժանորդագրվել

Շուկայում բիտումի գները կտրուկ աճել են. եթե նախկինում՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելյան վեջրին հարձակումը, 1 տոննա բիտումն արժեր մոտ 450 դոլար, ապա հիմա գինը հասել է շուրջ 600 դոլարի։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ ասֆալտապատման ծրագրերը, կարծես թե, հայտնվել են փակուղում. մինչ մայրաքաղաքի և մարզերի փողոցներն ամիսներով մնում են քանդված վիճակում՝ կաթվածահար անելով երթևեկությունը, երկրում բիտումի սուր դեֆիցիտ է սկսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ճանապարհ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը նշել է ճանապարհաշինության ոլորտում տիրող ճգնաժամի պատճառները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների` hայ–ռուսական հարաբերություններն ազդել են նաև ասֆալտի վրա, քանի որ ՌԴ–ից բիտում չի ներկրվում։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հերքել էին այս լուրը` նշելով, որ Հայաստանը ռուսական բիտումի ներկրման հետ կապված խնդիր չունի։ Բիտումը հիմնականում ներկրվում է Իրանից, որին բաժին է ընկնում մատակարարումների ավելի քան 90%-ը։

Բեզոյանի խոսքով` բիտումի առումով Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախվածության մեջ է իրանական ներկրումներից, մինչդեռ ռուսական բարձրորակ բիտումի շուկան գրեթե անտեսվել է։

«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում բիտումի ներկրումը դարձել է չափազանց պրոբլեմատիկ, ինչի պատճառով լայնածավալ աշխատանքները կանգ են առել։ Նախապատրաստական ու քանդման աշխատանքներն ավարտված են, բայց ասֆալտ չկա։ Մենք սպասում ենք մեծ քանակի բիտումի, որպեսզի սկսենք աշխատանքները, սակայն հումքը հիմնականում ներկրվում է Իրանից, իսկ Ռուսաստանից հիմա ներկրում ընդհանրապես չկա»,– նշեց Բեզոյանը։

Ներկրման ձգձգումները, ըստ նրա` Իրանում տիրող ներկայիս ճգնաժամային իրավիճակի և անցակետերում առաջացած խնդիրների հետ են կապված։ Արդյունքում՝ ճանապարհաշինական ընկերությունները ստիպված են, այսպես ասած, «չոր ռացիոնով» աշխատել։

Օրինակ՝ «Ճանապարհ» ՍՊԸ–ն, Բեզոյանի խոսքով` մեկուկես ամսում կարողացել է ձեռք բերել ընդամենը 4 մեքենա՝ մոտ 100 տոննա բիտում, որը բավարար է ընդամենը 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար, այնինչ ընկերությունն ունի 30 կիլոմետրի պլանավորված աշխատանք։

«Միայն մեր ընկերությանն ամսական անհրաժեշտ է 1000–ից մինչև 2000 տոննա հումք։ Ամենացավալի փաստն այն է, որ իրանական բիտումը զգալիորեն զիջում է ռուսականին։ Այն, որ ռուսական հումքն անհամեմատ ավելի որակյալ է, ոլորտում նույնիսկ չեն էլ քննարկում. դա ակնհայտ է։ Ռուսականի բիտումի հետ համեմատած իրանականի դեպքում խնդիրներ կարող են առաջանալ, և թեև հիմա սահմանին լաբորատոր հատուկ փորձարկումներ են անում` մաքսազերծումը թույլատրելու համար, միևնույն է՝ ռուսական բիտումը միանշանակ ավելի որակով է»,– ընդգծեց ՍՊԸ գլխավոր տնօրենը։

Նշենք, որ Ռուսաստանի հետ ավանդական ու հուսալի տնտեսական շղթաների թուլացումը բերել է նրան, որ այսօր Հայաստանի մայրաքաղաքում կան քանդված ու անանցանելի փողոցներ։ Բացի այդ, շուկայում բիտումի գները կտրուկ աճել են. եթե նախկինում (մինչ իրանական ճգնաժամի սրացումը-խմբ.) 1 տոննա բիտումն արժեր մոտ 450 դոլար, ապա հիմա գինը հասել է շուրջ 600 դոլարի։ Դրան զուգահեռ թանկացել է նաև դիզելային վառելիքը՝ հասնելով 720 դրամի, ինչը լրացուցիչ հարված է ճանապարհաշինության բյուջեին։

Ի դեպ, խնդիրն էլ ավելի է խորանում նրանով, որ Հայաստանը ժամանակին ունեցել է սեփական բիտումի գործարանը Արարատի մարզում, որը ներկրվող հումքի վերամշակմամբ էր զբաղվում, սակայն այսօր այն չի գործում։

Հիշեցնենք` մամուլն օրերս անդրադարձել էր Հայաստանում ցեմետի շուկայում առաջացած դեֆիցիտին` նշվելով, որ «Արարատցեմենտի» արտադրանքը վաճառվում է պարկը 3500 դրամով` նախկին 2700–ի փոխարեն, իսկ իրանականը` 4000–ով` նախկին 3500–ի փոխարեն։
Սեպտեմբերի 14-ին «Արարատցեմենտը» հերքել էր թանկացման մասին լուրերը` վստահեցնելով, որ ցեմենտի գործարանային գինը մնացել է նույնը` 1 պարկի գինը 2550 դրամ է։

Հավելենք` հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում, այդ թվում` «Արարատցեմոնտում»։ Իսկ կոնցեռնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր` խարդախության և փողերի լվացման օժանդակության մեղադրանքով։
Հուլիսի 16-ին «Արարատցեմենտը» հանձնվեց ՀՀ կառավարության կառավարմանը, հուլիսի 30–ին գործարանի պետական կառավարիչ նշանակվեց Դավիթ Գևորգյանը։
Նշենք նաև, որ կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում ընդունած որոշմամբ վերացվել է 2022թ–ին ընդունված և պարբերաբար թարմացվող կարգավորումը, որով սահամանափակվում էր 3-րդ երկրներից ցեմենտի ներկրումը։

Leave a comment