https://arm.sputniknews.ru/20261007/emenum-razmakan-gvortsvoghutjunneri-fvonin-teghahanvatsneri-tivy-1-amsum-atshel-e-200-hazarvov-107823496.html
Եմենում ռազմական գործողությունների ֆոնին տեղահանվածների թիվը 1 ամսում աճել է 200 հազարով
Եմենում ռազմական գործողությունների ֆոնին տեղահանվածների թիվը 1 ամսում աճել է 200 հազարով
Sputnik Արմենիա
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների… 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T21:05+0400
2026-10-07T21:05+0400
2026-10-07T21:05+0400
եմեն
փախստական
հութի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/03/10/86811328_0:391:1600:1291_1920x0_80_0_0_f194247775aaab697b4ffe4ec0af278a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եմենում ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցել է 200 հազարը՝ «Անսար Ալլահ» (հութիների) շարժման և կառավարամետ ուժերի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կառուցվածքում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի կեսերին իրենց տները լքած բնակիչների թիվը կազմում էր մոտ 76 հազար, իսկ ամսվա վերջին գերազանցել է 145 հազարը։ Ներկայում այդ ցուցանիշը հասել է 201,2 հազարի։Սաուդյան Արաբիայում 2 օդանավակայան է վնասվել հութիների հարձակումներից, տուժածներ կանՄՄԿ-ում նշել են, որ սեպտեմբերի 1-ից հետո գրեթե 197,7 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։Բնակչության ներքին տեղահանումն արդեն ընդգրկել է երկրի 10 նահանգ։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Թաիզ նահանգում։ Բացի այդ, ավելի քան 3,7 հազար մարդ ծովային ճանապարհով լքել է Եմենն ու հասել Ջիբութի։Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար միջոցների սղության վրա։ Եմենի համար մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 20%-ով։Հութիների և կառավարամետ ուժերի միջև զինված դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ քառամյա դադարից հետո։ Էսկալացիան սկսվել է, երբ կառավարական ուժերն ավիահարվածներ են հասցրել Սանայի օդանավակայանին այն պահին, երբ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարության պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։Ռուսաստանը մտահոգված է Եմենում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ․ ՌԴ ԱԳՆՌազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/03/10/86811328_0:399:1600:1599_1920x0_80_0_0_ba553ecac32cf7f5d4dfb57fe13fffc8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմեն, փախստական, հութի
Բաժանորդագրվել
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եմենում ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցել է 200 հազարը՝ «Անսար Ալլահ» (հութիների) շարժման և կառավարամետ ուժերի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կառուցվածքում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի կեսերին իրենց տները լքած բնակիչների թիվը կազմում էր մոտ 76 հազար, իսկ ամսվա վերջին գերազանցել է 145 հազարը։ Ներկայում այդ ցուցանիշը հասել է 201,2 հազարի։
ՄՄԿ-ում նշել են, որ սեպտեմբերի 1-ից հետո գրեթե 197,7 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։
Բնակչության ներքին տեղահանումն արդեն ընդգրկել է երկրի 10 նահանգ։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Թաիզ նահանգում։ Բացի այդ, ավելի քան 3,7 հազար մարդ ծովային ճանապարհով լքել է Եմենն ու հասել Ջիբութի։
Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար միջոցների սղության վրա։ Եմենի համար մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 20%-ով։
Հութիների և կառավարամետ ուժերի միջև զինված դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ քառամյա դադարից հետո։ Էսկալացիան սկսվել է, երբ կառավարական ուժերն ավիահարվածներ են հասցրել Սանայի օդանավակայանին այն պահին, երբ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարության պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։