Եմենում ռազմական գործողությունների ֆոնին տեղահանվածների թիվը 1 ամսում աճել է 200 հազարով

Բաժանորդագրվել

Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եմենում ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցել է 200 հազարը՝ «Անսար Ալլահ» (հութիների) շարժման և կառավարամետ ուժերի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կառուցվածքում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։

Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի կեսերին իրենց տները լքած բնակիչների թիվը կազմում էր մոտ 76 հազար, իսկ ամսվա վերջին գերազանցել է 145 հազարը։ Ներկայում այդ ցուցանիշը հասել է 201,2 հազարի։

Սաուդյան Արաբիայում 2 օդանավակայան է վնասվել հութիների հարձակումներից, տուժածներ կան

ՄՄԿ-ում նշել են, որ սեպտեմբերի 1-ից հետո գրեթե 197,7 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։

Բնակչության ներքին տեղահանումն արդեն ընդգրկել է երկրի 10 նահանգ։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Թաիզ նահանգում։ Բացի այդ, ավելի քան 3,7 հազար մարդ ծովային ճանապարհով լքել է Եմենն ու հասել Ջիբութի։

Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար միջոցների սղության վրա։ Եմենի համար մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 20%-ով։

Հութիների և կառավարամետ ուժերի միջև զինված դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ քառամյա դադարից հետո։ Էսկալացիան սկսվել է, երբ կառավարական ուժերն ավիահարվածներ են հասցրել Սանայի օդանավակայանին այն պահին, երբ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարության պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։

Ռուսաստանը մտահոգված է Եմենում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ․ ՌԴ ԱԳՆ

Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։

Leave a comment