https://arm.sputniknews.ru/20261007/shaqi-mtats-adrbejancin-patzhi-arnvazn-mi-masy-petq-e-kri-hhum-pashinjan-107804926.html
Շաքի մտած ադրբեջանցին պատժի առնվազն մի մասը պետք է կրի ՀՀ–ում. Փաշինյան
Շաքի մտած ադրբեջանցին պատժի առնվազն մի մասը պետք է կրի ՀՀ–ում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով՝ Շաքիում կատարվածը կրիմինալ միջադեպ է, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T17:40+0400
2026-10-07T17:40+0400
2026-10-07T17:41+0400
հայաստան
սյունիք
շաքի
նիկոլ փաշինյան
ադրբեջանցի
պատիժ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107796323_0:67:1280:787_1920x0_80_0_0_5978a3c9b4a372dcae2b25761febdbb6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի համայնք մտած ադրբեջանցին պատժի առնվազն մի մասը պետք է կրի Հայաստանում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի հարցին, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ ճակատագիր կունենա Հայաստանում։Նա նշեց, որ Ադրբեջանում էլ է այդ փաստով քրեական գործ հարուցված։Փաշինյանի խոսքով՝ Շաքիում կատարվածը կրիմինալ միջադեպ է, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։«Իմիջիայլոց, ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ կան դատապարտված սահմանի ապօրինի հատման համար։ Բոլոր երկրներում․․․ Հայաստանում չկա մի այդպիսի սահման, որի ապօրինի հատման փաստ տեղի չի ունենում անընդհատ»,– հայտարարեց վարչապետը` ավելացնելով` թեպետ մայրական բնազդը շատ ուժեղ է, բայց երբ դիմում ես ոստիկանություն (նկատի ունի Շաքիում ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժած կնոջը. խմբ.), ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
սյունիք
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107796323_72:0:1209:853_1920x0_80_0_0_03eede4e7e19d213e8ba007214b069be.jpg.webp
հայաստան, սյունիք, շաքի, նիկոլ փաշինյան, ադրբեջանցի, պատիժ
հայաստան, սյունիք, շաքի, նիկոլ փաշինյան, ադրբեջանցի, պատիժ
ՀՀ վարչապետի խոսքով՝ Շաքիում կատարվածը կրիմինալ միջադեպ է, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շաքի համայնք մտած ադրբեջանցին պատժի առնվազն մի մասը պետք է կրի Հայաստանում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի հարցին, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ ճակատագիր կունենա Հայաստանում։
«Միանշանակ և աներկբա դա ՀՀ–ում տեղի ունեցածը քրեական հանցագործություն է։ Գործը պետք է քննվի, այն պետք է ուղարկվի դատարան, պետք է որոշում կայացնի, որը պետք է մտնի օրինական ուժի մեջ, և պատժի կրումը` առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ–ում, ի՞նչն է խնդիրը»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանում էլ է այդ փաստով քրեական գործ հարուցված։
Փաշինյանի խոսքով՝ Շաքիում կատարվածը կրիմինալ միջադեպ է, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։
«Իմիջիայլոց, ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ կան դատապարտված սահմանի ապօրինի հատման համար։ Բոլոր երկրներում․․․ Հայաստանում չկա մի այդպիսի սահման, որի ապօրինի հատման փաստ տեղի չի ունենում անընդհատ»,– հայտարարեց վարչապետը` ավելացնելով` թեպետ մայրական բնազդը շատ ուժեղ է, բայց երբ դիմում ես ոստիկանություն (նկատի ունի Շաքիում ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժած կնոջը. խմբ.), ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին։