Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտի առաջին հաղթանակը գրանցվել է 5-րդ տուրում։
20-ամյա ուզբեկ գրոսմայստեր Ջավոխիր Սինդարովը սպիտակ ֆիգուրներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին։
Նախորդ չորս պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի։
Գրոսմայստերներն անցկացնելու են 14 դասական պարտիա: Հաղթող կդառնա այն շախմատիստը, որն առաջինը կհավաքի 7.5 միավոր: Եթե 14 պարտիայից հետո հաշիվը լինի հավասար (7:7), հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2.5 միլիոն դոլար։ Գուկեշ Դոմարաջուն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2024թ. դեկտեմբերին՝ հաղթելով չինացի Դին Լիժենին: Ջավոխիր Սինդարովն էլ ապրիլին Կիպրոսում նվաճել էր Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը՝ սահմանելով ռեկորդ հավաքած միավորների քանակով (14 հնարավորից 10 միավոր)։
Դավիթ Եղիազարյան