Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են ՌԴ մարզերի վրա. զոհեր կան

https://arm.sputniknews.ru/20261007/ukrainakan-atsnery-krkin-hardzakvel-en-rd-marzeri-vra-zvoher-kan-107784966.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Կիևը շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի խաղաղ բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

Շտաբի տվյալներով՝ ևս չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վնասվածքներ են ստացել։

«Վալույկիի շրջանի Պրինցևկա գյուղում հրթիռային հարձակման հետևանքով 11-ամյա աղջիկ է մահացել։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին և մտերիմներին։ Վիրավորվել են նաև չորս խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մեկ երեխա։ 11-ամյա աղջիկը կրծքավանդակի փակ վնասվածքով տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բուժօգնություն ստանալուց հետո նրան կտեղափոխեն մանկական տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց», – ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում։

72 և 47 տարեկան կանայք և 60-ամյա մի տղամարդ ոտքերի, ձեռքերի և ուսի բեկորային վնասվածքներով տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։

«Վնասվել են 2 մասնավոր տներ և 1 մարդատար մեքենա։ Կազինկա գյուղում ԱԹՍ–ի պայթյունից մեկ մարդատար մեքենա է վնասվել։ Եվս մեկ անօդաչու ձեռնարկության է հարվածել, վնասվել են պատուհանները։ Դոլգոյե գյուղում անօդաչուն մասնավոր տան վրա է հարձակվել՝ վնասվել է տանիքը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ սահմանային շրջանում դաշտում աշխատող տրակտորի վրա Ուկրաինայի զինված ուժերի FPV տեսակի անօդաչուի հարձակման հետևանքով 1 մարդ է մահացել։

«Բոլշոյե Սոլդատսկոյե և Կոզիրևկա գյուղերի միջև կվադրոկոպտերային տիպի FPV անօդաչուն հարձակվել է դաշտում աշխատող տրակտորի վրա։ Հարձակման հետևանքով մահացել է 40-ամյա մեխանիզատորը»,– հայտնել է Խինշտեյնը։

Վորոնեժի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով էլեկտրահաղորդման գիծ է վնասվել, մի քանի գյուղ է հոսանքազրկվել։

«Նախնական տվյալով` տուժածներ չկան։ Մարզի հարավում էլեկտրահաղորդման գիծ է վնասվել բեկորների պատճառով։ Մի քանի գյուղ ժամանակավորապես հոսանքազրկվել է, տեղում օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում», – «Telegram»-ում գրել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։

Leave a comment