52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ծովագյուղ համայնքի 52-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, «M-75» տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 893 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր և կանեփ տեսակի բույս։

Կատարվում է նախաքննություն։

Leave a comment