Իսրայելը պատրաստ է պատերազմել Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ. ՊՆ

Բաժանորդագրվել

Ըստ նախարարի` Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնածավալ հարձակում կսկսի համաձայն Իսրայելի վարչապետի հավանությանն արժանացած ծրագրի:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինի ազգային վարչակազմի ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափից հարձակվելու են իսրայելցի զինվորականների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «The Times of Israel» թերթը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինյան վարչակազմի անվտանգության ուժերը և նրանց հետ կապված «Թանզիմ» կազմակերպությունն իրենց զենքն ուղղելու են վերաբնակիչների և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ»,- հայտարարել է նախարարը:

Կացը նշել է, որ Պաղեստինի վարչակազմի ուժերի հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնամասշտաբ հարձակում կսկսի՝ համաձայն այն ծրագրի, որին հավանություն է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Արևմտյան ափին Պաղեստինյան վարչակազմի դեմ գործողությունը կլինի կարճատև և վճռական. նախատեսվում է ցամաքային և օդային ուժերի, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառում, բարձրաստիճան պաշտոնյաների ոչնչացում և վտարում, սպառազինության և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում, ինչպես նաև Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների օրինակով քաղաքների և փախստականների ճամբարների բնակիչների լայնածավալ տարհանում», – պարզաբանել է Կացը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը Պաղեստինի ազգային վարչակազմին սպառնացել էր լայնածավալ պատերազմով` 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհի սցենարով հարձակում նախապատրաստելու դեպքում։

Հայտնի է` երբ և որտեղ է կայանալու Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Leave a comment