https://arm.sputniknews.ru/20261006/israjely-patrast-e-paterazmel-paghestini-azgajin-varchakazmi-dem-pn-107756740.html
Իսրայելը պատրաստ է պատերազմել Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ. ՊՆ
Իսրայելը պատրաստ է պատերազմել Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ. ՊՆ
Sputnik Արմենիա
Ըստ նախարարի` Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնածավալ հարձակում կսկսի համաձայն Իսրայելի վարչապետի… 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T18:13+0400
2026-10-06T18:13+0400
2026-10-06T18:16+0400
իսրայել
իսրայել կաց
պաղեստին
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_a30d8be10a2d17266c4d2a7fcf3ef780.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինի ազգային վարչակազմի ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափից հարձակվելու են իսրայելցի զինվորականների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «The Times of Israel» թերթը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:Կացը նշել է, որ Պաղեստինի վարչակազմի ուժերի հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնամասշտաբ հարձակում կսկսի՝ համաձայն այն ծրագրի, որին հավանություն է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։«Արևմտյան ափին Պաղեստինյան վարչակազմի դեմ գործողությունը կլինի կարճատև և վճռական. նախատեսվում է ցամաքային և օդային ուժերի, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառում, բարձրաստիճան պաշտոնյաների ոչնչացում և վտարում, սպառազինության և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում, ինչպես նաև Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների օրինակով քաղաքների և փախստականների ճամբարների բնակիչների լայնածավալ տարհանում», – պարզաբանել է Կացը:Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը Պաղեստինի ազգային վարչակազմին սպառնացել էր լայնածավալ պատերազմով` 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհի սցենարով հարձակում նախապատրաստելու դեպքում։Հայտնի է` երբ և որտեղ է կայանալու Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0ec33d2092ce5c3c07c8db13acda3273.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իսրայել կաց, պաղեստին, պատերազմ
իսրայել, իսրայել կաց, պաղեստին, պատերազմ
18:13 06.10.2026 (Թարմացված է: 18:16 06.10.2026)
Բաժանորդագրվել
Ըստ նախարարի` Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնածավալ հարձակում կսկսի համաձայն Իսրայելի վարչապետի հավանությանն արժանացած ծրագրի:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինի ազգային վարչակազմի ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափից հարձակվելու են իսրայելցի զինվորականների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «The Times of Israel» թերթը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
«ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինյան վարչակազմի անվտանգության ուժերը և նրանց հետ կապված «Թանզիմ» կազմակերպությունն իրենց զենքն ուղղելու են վերաբնակիչների և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ»,- հայտարարել է նախարարը:
Կացը նշել է, որ Պաղեստինի վարչակազմի ուժերի հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնամասշտաբ հարձակում կսկսի՝ համաձայն այն ծրագրի, որին հավանություն է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Արևմտյան ափին Պաղեստինյան վարչակազմի դեմ գործողությունը կլինի կարճատև և վճռական. նախատեսվում է ցամաքային և օդային ուժերի, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառում, բարձրաստիճան պաշտոնյաների ոչնչացում և վտարում, սպառազինության և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում, ինչպես նաև Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների օրինակով քաղաքների և փախստականների ճամբարների բնակիչների լայնածավալ տարհանում», – պարզաբանել է Կացը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը Պաղեստինի ազգային վարչակազմին սպառնացել էր լայնածավալ պատերազմով` 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհի սցենարով հարձակում նախապատրաստելու դեպքում։