ՌԴ ԱԳՆ․ Ռուս և հայ ժողովուրդները ցանկանում են խորացնել կապերը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, քաղաքական իրադրությունից անկախ, ցանկանում են էլ ավելի խորացնել դարերով ձևավորված միջանձնային կապերը, Միներալնիե Վոդիում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Նյուպան։

«Ինչպիսին էլ լինի քաղաքական իրադրությունը, մեր երկրների և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են շարունակել կառուցել ու խորացնել դարերով ձևավորված միջանձնային կապերը», — նշել է դիվանագետը։

Ռուս-հայկական համագործակցությունը շարունակում է զարգանալ տեղական ու տարածաշրջանային շփումների մակարդակով, ընդգծել է Նյուպան՝ առանձնակի նշելով մշակութային-հումանիտար կապերը։ Նա հիշեցրել է, որ հայ երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործները ավանդաբար մասնակցում են Ստավրոպոլի երկրամասում անցկացվող մրցույթներին ու փառատոններին։

Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի քաղաքների միջև նույնպես գործում են քույր քաղաքների համաձայնագրեր, հավելել է Նյուպան։ Այսպիսով, 2013 թվականից քույր քաղաքներ են Ստավրոպոլն ու Երևանը, իսկ 2018-ից՝ Պյատիգորսկն ու Դիլիջանը։

«Կողմերի միջև ակտիվ համագործակցություն է ընթանում տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մակարդակով՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտներում», — շեշտել է Նյուպան։

NEWS.am

Leave a comment