Քաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում։
Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։
Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։
❌ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։
Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։
Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։
Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։
⚠️ Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։
✅ Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։
Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից։
ՆԳՆ կիբեռոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: