Միացյալ Նահանգները չի բացառում այն հավանականությունը, որ Flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպի մեղավոր անձը կարող էր գործել օտարերկրյա կազմակերպության ցուցումով։ Այս մասին Fox News-ին հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։
«Ներկայումս հետաքննությանը ներգրավված են մի շարք երկրներ։ Այս պահին չենք կարող միանշանակ ասել՝ արդյոք նա կապ է ունեցել օտարերկրյա ուժերի հետ, թե՞ գործել է միայնակ։ Փաստն այն է, որ նա գործողություն է իրականացրել, որն ահաբեկչական ակտ է եղել, և որ նա փորձել է սպանել ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց», – նշել է Հաքաբին։
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն, ենթադրաբար, գործել է միայնակ։ Հետաքննությունը դեռ նախնական փուլում է։