Եվրոպայում ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության օբյեկտների 43%-ը կլիմայական բարձր ռիսկի տակ է. Ազիզյան

https://arm.sputniknews.ru/20261003/evrvopajum-junesko-i-zharangutjan-objektneri-43-y-klimajakan-bardzr-riski-tak-e-azizjan-107657395.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1740/49/17404970_187:0:1600:1060_1920x0_80_0_0_85bb138d991ce749d7524c17360150c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յունեսկօ, մշակույթ , կլիմա, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , լևոն ազիզյան

յունեսկօ, մշակույթ , կլիմա, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , լևոն ազիզյան

Բաժանորդագրվել

Ֆրանսիայում Լուվրը շուրջ 250 հազար արվեստի գործ է տեղափոխում Լիևենի պահպանության կենտրոն՝ հավաքածուները ջրհեղեղներից պաշտպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Եվրոպայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը՝ ներկայացնելով EDHEC կլիմայի ինստիտուտի հետազոտողների գնահատականը։

Ըստ Ազիզիանի` Կլիմայական հիմնական վտանգների թվում են եղանակային ծայրահեղ երևույթները, ջրհեղեղներն ու ծովի մակարդակի բարձրացումը։ Հետազոտողները գնահատականը ստացել են՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի տարածական տվյալների բազայի նկատմամբ կիրառելով կլիմայական ռիսկերի քանակական գնահատման մեթոդաբանություն։

Ազիզյանի փոխանցմամբ՝ կլիմայի փոփոխությունը վտանգում է ոչ միայն հայտնի պատմական կենտրոններն ու ափամերձ հուշարձանները։ Բարձր խոնավությունը նպաստում է բորբոսի առաջացմանը, ջերմաստիճանի տատանումներն արագացնում են նյութերի քայքայումը, իսկ ծայրահեղ շոգը, հրդեհները, ջրհեղեղներն ու սողանքները սպառնում են նաև եկեղեցիներին, գրադարաններին, թանգարաններին և դրանցում պահվող արվեստի գործերին։

«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

Խնդիրը, Ազիզյանի խոսքով, չի սահմանափակվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտներով։ Ազիզյանի ներկայացրած տվյալներով՝ ԱՄՆ-ում արվեստի թանգարանների ղեկավարների 35%-ը հայտնել է, որ իրենց հաստատություններն արդեն վնասներ են կրել կլիմայական ազդեցություններից, իսկ կեսը մշակել է նման վտանգներին արձագանքելու հատուկ ծրագրեր։

Նա նկատել է, որ Ֆրանսիայում Լուվրը շուրջ 250 հազար արվեստի գործ է տեղափոխում Լիևենի պահպանության կենտրոն՝ ի թիվս այլ նպատակների նվազեցնելով նաև հավաքածուները ջրհեղեղներից պաշտպանելու ռիսկերը։

Կլիմայական փոփոխությունները կարող են ազդել նաև արվեստի գործերի ստեղծման համար օգտագործվող նյութերի վրա։ Օրինակ՝ իտալական Դոլոմիտների Վալ-դի-Ֆիեմմե հովտի եղևնիները, որոնց փայտն ավանդաբար օգտագործվել է Ստրադիվարիուսի ջութակների պատրաստման համար, տուժում են ջերմաստիճանի բարձրացումից և վնասատուների տարածումից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում Հայաստանին վերաբերող 2 օր է ավելացել

Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ մշակութային ժառանգության դեպքում կլիմայական վնասի գինը միայն ֆինանսական չէ․ պատմական արժեքների մի մասի կորուստը կարող է անդառնալի լինել։

Հենց այդ պատճառով կլիմայի փոփոխության հետևանքները նրանք դիտարկում են նաև որպես մշակութային ժառանգության պահպանության խնդիր։

Leave a comment