EDQM ղեկավարի հետ քննարկել ենք Հայաստանում դեղերի գները նվազեցնելու ծրագիրը․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկել են Հայաստանում դեղերի գներն իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը:
«Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»,- գրել է Կարապետյանը: