Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ժամանման զուգարանում հայտնաբերվել են կնոջ և նորածնի դիակներ։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ 30-ամյա կինը երեխային ծննդաբերել է օդանավակայանի զուգարանում, ապա խեղդամահ արել երեխային։
meduza.io-ի հաղորդմամբ, անվտանգության ուժերին մոտ գտնվող Mash, Baza և «112» թելեգրամ ալիքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մի կին ժամանել է Թուրքիայից, ժամանելուց հետո փակվել է օդանավակայնի զուգարանի խցիկում, ծննդաբերել, ապա խեղդել է երեխային՝ զուգարանի թուղթը բերանը խցկելով։
Նրա ճիչերը լսած և արյուն տեսած մարդիկ փորձել են օգնել կնոջը , բայց նա հրաժարվել է։ Օգնության են կանչվել շտապօգնության աշխատակիցներ, բայց կինը մահացել է արյան կորստից։
Իրավապահ մարմինների աշխատակիցները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ կինը, հնարավոր է, իր նորածին երեխային նետել է «Շերեմետևո» օդանավակայանի զուգարանում գտնվող աղբամանի մեջ՝ նրան խեղդամահ անելուց հետո։