Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր․ Ավանեսյանը՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ առողջության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը։

«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:

Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:

Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,- գրել է նա։ 

Leave a comment