Հրդեհներ Էր Ռիադում. հութիները հրթիռային հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային

https://arm.sputniknews.ru/20261002/hrdehner-er-riadum-hutinery-hrtirajin-harvatsner-en-hascrel-saudjan-arabiajin-107637495.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Хуситы нанесли удары по Эр-Рияду

Sputnik Արմենիա

Хуситы нанесли удары по Эр-Рияду

2026-10-02T21:12+0400

true

PT1M37S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107635446_189:0:1117:696_1920x0_80_0_0_ccc7c3b8237a4c9ab142de6be58d5f68.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հութի, սաուդյան արաբիա, հրդեհ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հութի, սաուդյան արաբիա, հրդեհ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Հարձակումների ընթացքում եմենցիները բալիստիկ հրթիռներ են կիրառել։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումը մի շարք հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին։ Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ հարձակումների ընթացքում եմենցիները բալիստիկ հրթիռներ են կիրառել։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում է, որ հրթիռային հարվածների հետևանքով լայնածավալ հրդեհներ են բռնկվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում:

Սաուդյան Արաբիայից հայտնում են, որ երկրի ՀՕՊ-ը բալիստիկ հրթիռ է որսացել Էր Ռիադի երկնքում։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ հրդեհ է նկատվել Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի տարածքում։ Աղբյուրների տվյալներով՝ այրվել են «Saudi Aramco» տարբերանշանով ցիստեռններ։ Չվերթերի մի մասը հետաձգվել է։

Հարձակումներն իրականացվել են ի պատասխան Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածների։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ռազմական ավիացիան հարվածել էր Եմենի մայրաքաղաք Սանայի նախագահական համալիրի տարածքում գտնվող հութիների ռազմական ճամբարին:

Հիշեցնենք` Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր չորս տարի, ակտիվ փուլ մտավ հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան Սանայի օդանավակայանին հարվածներ հասցրեց այն պահին, երբ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։ Հութիներն ի պատասխանը հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիան ենթարկում են ծովային շրջափակման՝ սպառնալով հարձակվել այդ երկրի՝ Կարմիր ծովում գտնվող նավերի վրա։

Իրանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը լուծելու համար

Leave a comment