Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 2-ին Մինսկում կայանալիք նիստի ընթացքում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրին առնչվող առանցքային հարցեր։
Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵԱՏՄ-ն։
«Նեղ կազմով հանդիպման ընթացքում մենք նախատեսում ենք քննարկել ԵԱՏՄ արտաքին առևտրին և մեր պետությունների միջև տրանսպորտային կապակցվածությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների կողմից բարձրացված կոնկրետ խնդիրներ»,- ասել է նա։
Ղազախստանի վարչապետը նշել է, որ այդ ոլորտները մեծ նշանակություն ունեն Միության անդամ պետությունների տնտեսական զարգացման և նրանց մրցունակության բարձրացման համար։