https://arm.sputniknews.ru/20261002/hh-sahmann-aporini-hatats-adrbejanci-zinvvorin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-107601049.html
ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մուսաևի նկատմամբ։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T13:41+0400
2026-10-02T13:41+0400
2026-10-02T13:43+0400
շաքի
ադրբեջանցի
կալանք
սահմանախախտ
հհ քննչական կոմիտե
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ կնոջ ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մուսաևի նկատմամբ։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը` առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը), 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը` մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը անչափահասի նկատմամբ` այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով): Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Մուսաևը ծառայել է օկուպացված Արցախի Լաչինի (Բերձոր) շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է զորամասը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
շաքի, ադրբեջանցի, կալանք, սահմանախախտ, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն
շաքի, ադրբեջանցի, կալանք, սահմանախախտ, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մուսաևի նկատմամբ։
«Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մուսաևի նկատմամբ։
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը` առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը), 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը` մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը անչափահասի նկատմամբ` այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով):
Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Մուսաևը ծառայել է օկուպացված Արցախի Լաչինի (Բերձոր) շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է զորամասը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։