ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

https://arm.sputniknews.ru/20261002/hh-sahmann-aporini-hatats-adrbejanci-zinvvorin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-107601049.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շաքի, ադրբեջանցի, կալանք, սահմանախախտ, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն

շաքի, ադրբեջանցի, կալանք, սահմանախախտ, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվել

Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մուսաևի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ կնոջ ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մուսաևի նկատմամբ։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը` առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը), 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը` մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը անչափահասի նկատմամբ` այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով):

Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Մուսաևը ծառայել է օկուպացված Արցախի Լաչինի (Բերձոր) շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է զորամասը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։

Leave a comment