Կարծում եմ՝ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:
Նա նշել է, որ ծրագիրը բազմաթիվ շերտեր ունի, մինչ այդ դրա ուսումնասիրություններն են արվում:
«Բոլոր փուլերով անցել ենք, բազմաթիվ պատվիրակություններ են մեր կողմից այցելել Վաշինգտոն, և Վաշինգտոնում են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել, և հիմա արդեն ծրագիրը հասունացել, հասել է գործնական իրականացման փուլ։ Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողությունն իրականացնել: Օրինակ, սովորական մի շենք կառուցելու համար նախագիծ-նախահաշվարկի համար ինչքան ժամանակ է պահանջվում, պատկերացրեք այդտեղ ինչքան շերտեր կան»,- մանրամասնել է դեսպանը: