ՀՀ-ում պայմանագրային զինծառայող է մահացել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցին հայտնել են, որ նախնական տվյալներով` ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք է արձանագրվել, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:

«Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- ասել է մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավորը կին է, նա հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։

Ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է այսօր` հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալված է։

Sputnik Արմենիա

Leave a comment