Ադրբեջանում նոր սկանդալ է բորբոքվում Հայաստանի տարածք ներթափանցած զինծառայողի շուրջ։
Խոսքը Նասիմի Մուսաևի մասին է, ով ծառայել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասում։ Սեպտեմբերի 26-ին նա անհետացել է իր դիրքից, ապա անցել Հայաստանի տարածք։
Նրա ծնողներն փորձել են հանդիպել Ադրբեջանի բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ և տեղեկություն ստանալ որդու մասին, սակայն նրանց ոչ ոք չի ընդունել։ Դրանից հետո նրանք ուղևորվել են Ստեփանակերտում գտնվող նախկին հայկական «Ցոր» զորամաս, որտեղ այժմ տեղակայված է Ղարաբաղում Ադրբեջանի բանակի շտաբը, և բողոքի ակցիա սկսել։
Մինչ այդ զինծառայողի ընտանիքը որևէ հստակ պատասխան չէր ստացել։ Երբ պարզվել է, որ նա ներթափանցել է Հայաստանի տարածք, ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են կոշտ քննադատել երկրի իշխանություններին՝ թույլ տված խախտումների, ընտանիքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի և մի քանի օր շարունակ պահպանված լռության համար։
«Ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղում ծառայող ադրբեջանցի զինծառայողների հետ, և ինչպիսի՞ խառնաշփոթ է տիրում բանակում», – հարցնում են ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում։
«Karabakh Records» տելեգրամյան ալիք
Լուսանկարում՝ Նասիմի Մուսաևը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: