ԱՄՆ-ն պահանջում է, որ Ֆրանսիան և Գերմանիան ազատեն դիզելային վառելիքը իրենց արտակարգ պահուստներից՝ համաշխարհային շուկայական գները իջեցնելու համար՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը արգելք կսահմանի վառելիքի արտահանման վրա: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ԵՄ-ն հաջորդ վեց ամիսների ընթացքում պահեստներից ազատի 120 միլիոն բարել դիզելային վառելիք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը «լուրջորեն քննարկում է» դիզելային վառելիքի արտահանման արգելքը՝ ներքին գների աճի պատճառով: CNBC-ն հայտնել է, որ դիզելային վառելիքի արտահանման վրա ԱՄՆ-ի արգելքը կարող է Եվրոպայում գները հասցնել աննախադեպ մակարդակի: Մասնագետները գնահատում են, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն կազմել է Եվրոպայի դիզելային վառելիքի ներմուծման մոտ կեսը: Այնուամենայնիվ, եվրոպացի նավթի առևտրականների մեծ մասը կասկածում է, որ Վաշինգտոնը կկիրառի նման արգելք, քանի որ այդ միջոցառումը նաև զգալի դժվարություններ կստեղծի ամերիկյան նավթային ընկերությունների համար: