Ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր է սպասվում. Գագիկ Սուրենյան

https://arm.sputniknews.ru/20261001/voch-taq-ev-teghumnarat-hvoktember-e-spasvum-gagik-surenjan-107552939.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների կանխատեսում

Sputnik Արմենիա

Առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների կանխատեսում

2026-10-01T15:02+0400

true

PT1M04S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107553311_183:0:1144:721_1920x0_80_0_0_ea2012ab93d4e2d2a6e21e03adf4be94.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ սուրենյան, եղանակ, видео

գագիկ սուրենյան, եղանակ, видео

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում հոկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը կգերազանցի նորման։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»,- ասել է Սուրենյանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ տեղումնառատ հոկտեմբերը չի նշանակում, թե ամսվա բոլոր օրերին անձրև է տեղալու։

«Բնականաբար, կունենանք նաև արևառատ օրեր»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա «Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 1–3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։

Սուրենյանի խոսքով` դրա հետևանքով հատկապես հետկեսօրյա և գիշերային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4–5 աստիճանով։

Leave a comment