https://arm.sputniknews.ru/20261001/voch-taq-ev-teghumnarat-hvoktember-e-spasvum-gagik-surenjan-107552939.html
Ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր է սպասվում. Գագիկ Սուրենյան
Ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր է սպասվում. Գագիկ Սուրենյան
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T15:02+0400
2026-10-01T15:02+0400
2026-10-01T15:02+0400
գագիկ սուրենյան
եղանակ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107553311_0:0:1280:721_1920x0_80_0_0_acd1b93402a6aa3dc93c2df8043ec858.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում հոկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը կգերազանցի նորման։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»,- ասել է Սուրենյանը։Նա միաժամանակ ընդգծել է, որ տեղումնառատ հոկտեմբերը չի նշանակում, թե ամսվա բոլոր օրերին անձրև է տեղալու։Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա «Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 1–3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։Սուրենյանի խոսքով` դրա հետևանքով հատկապես հետկեսօրյա և գիշերային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։Նա հավելել է, որ հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4–5 աստիճանով։
2026
Լուրեր
am_HY
Առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների կանխատեսում
Sputnik Արմենիա
Առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների կանխատեսում
2026-10-01T15:02+0400
true
PT1M04S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107553311_183:0:1144:721_1920x0_80_0_0_ea2012ab93d4e2d2a6e21e03adf4be94.jpg.webp
գագիկ սուրենյան, եղանակ, видео
գագիկ սուրենյան, եղանակ, видео
Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»,- ասել է Սուրենյանը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ տեղումնառատ հոկտեմբերը չի նշանակում, թե ամսվա բոլոր օրերին անձրև է տեղալու։
«Բնականաբար, կունենանք նաև արևառատ օրեր»,- հավելել է նա։
Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա «Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 1–3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։
Սուրենյանի խոսքով` դրա հետևանքով հատկապես հետկեսօրյա և գիշերային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Նա հավելել է, որ հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4–5 աստիճանով։