Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական պետությունները շարունակում են արագ ռազմականացման գործընթացը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է ՆԱՏՕ-ին և Բելգիայի արտաքին գործերի նախարարությանը, որ Կալինինգրադի մարզի շուրջ դաշինքի գործողությունները և լարվածության սրումը կտրուկ մեծացնում են անմիջական զինված բախման ռիսկը, և հայտարարել է իր ամբողջ զինանոցն օգտագործելու պատրաստակամության մասին՝ իր տարածքը պաշտպանելու համար։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի կողմից Կալինինգրադի մարզը պաշտպանելու պատրաստակամության մասին հաղորդագրությունները չպետք է դիտարկել որպես բախման հայտարարություն։