Հովհաննավանքը զավթած Ստեփան Ասատրյանը (նախկին տեր Արամ. խմբ․) դատարանում մեղադրյալ է ճանաչվել։ Sputnik Armenia–ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ վարույթը վերաբերում է սեփականատիրոջ կամքին հակառակ գույքի օգտագործմանը և սեփականատիրոջը վնաս հասցնելուն։ Կա նաև հայց Ասատրյանի դեմ բնակարանից վտարելու վերաբերյալ, քանի որ նա մինչև այսօր շարունակում է բնակվել Մայր աթոռի տրամադրած բնակարանում և հրաժարվում է ազատել այն։
Կարգալույծ արված մյուս քահանայի՝ Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեպքում կա դատարանի վճիռ՝ Մայր աթոռի տրամադրած բնակարանից նրան վտարելու վերաբերյալ։ Վճիռը դեռ կատարված չէ, քանի որ այն բողոքարկման փուլում է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)