https://arm.sputniknews.ru/20260930/inch-nvorujtner-e-khvostanum-24rd-haj-fest-paratvony-zrujc-artur-ghukasjani-het-107473999.html
Ի՞նչ նորույթներ է խոստանում 24–րդ «Հայ ֆեստ» փառատոնը. զրույց Արթուր Ղուկասյանի հետ
Ի՞նչ նորույթներ է խոստանում 24–րդ «Հայ ֆեստ» փառատոնը. զրույց Արթուր Ղուկասյանի հետ
Sputnik Արմենիա
Միջոցառման մեկնարկը կտրվի օդային ներկայացմամբ։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T16:46+0400
2026-09-30T16:46+0400
2026-09-30T16:46+0400
հայաստան
«հայ ֆեստ» փառատոն
տեսանյութ
տեսանյութեր
արթուր ղուկասյան
թատրոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107455877_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f1c42737d66f4fd9406e4c7f3ec0c48a.jpg.webp
«Հայ ֆեստ» միջազգային փառատոնն այս տարի Երևանում կհավաքի 11 երկրի ավելի քան 200 մասնակցի։ Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում` ներկայացնելով այս տարվա նորույթները։«Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը Երևանում։ Փառատոնի բացման շքեղ արարողությունը տեղի կունենա Կասկադում։ Միջոցառման մեկնարկը կտրվի իտալացի հայտնի ռեժիսոր Լուկա Պիայլինիի «Տիեզերական ճամփորդություն» օդային ներկայացմամբ։Նրա խոսքով՝ 21-րդ դարի հանդիսատեսը թատրոն է գալիս այն եզակի մոգության և իրական ժամանակում ստեղծվող էներգիայի համար, որը բացակայում է թվային աշխարհում։«Մարդիկ գալիս են, որովհետև կատարողական արվեստի մոգությունը կատարվում է այստեղ և հիմա»,– ասաց նա։Նրա խոսքով` թատրոնը կա՛մ ժամանակակից է, կա՛մ մահացած։ Ղուկասյանի համոզմամբ՝ թատրոնն ամենաարագ և ակնհայտ տրանսֆորմացիան ու արտացոլումն է այն ամենի, ինչ կատարվում է հասարակության մեջ։Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107455877_407:0:1847:1080_1920x0_80_0_0_8973da7cde6533329c00c55c5ccca833.jpg.webp
հայաստան, «հայ ֆեստ» փառատոն, տեսանյութ, տեսանյութեր, արթուր ղուկասյան, թատրոն, видео
հայաստան, «հայ ֆեստ» փառատոն, տեսանյութ, տեսանյութեր, արթուր ղուկասյան, թատրոն, видео
Միջոցառման մեկնարկը կտրվի օդային ներկայացմամբ։
«Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը Երևանում։ Փառատոնի բացման շքեղ արարողությունը տեղի կունենա Կասկադում։ Միջոցառման մեկնարկը կտրվի իտալացի հայտնի ռեժիսոր Լուկա Պիայլինիի «Տիեզերական ճամփորդություն» օդային ներկայացմամբ։
«Այս տարվա կարևորագույն նորույթներից է տարածաշրջանում առաջին անգամ բացվող կատարողական արվեստների միջազգային շուկան (HFPAM), որը միավորելու է Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և այլ երկրների փառատոների ղեկավարներին ու պրոդյուսերներին՝ ստեղծելով համագործակցության մեծ հարթակ»,– ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ 21-րդ դարի հանդիսատեսը թատրոն է գալիս այն եզակի մոգության և իրական ժամանակում ստեղծվող էներգիայի համար, որը բացակայում է թվային աշխարհում։
«Մարդիկ գալիս են, որովհետև կատարողական արվեստի մոգությունը կատարվում է այստեղ և հիմա»,– ասաց նա։
Նրա խոսքով` թատրոնը կա՛մ ժամանակակից է, կա՛մ մահացած։ Ղուկասյանի համոզմամբ՝ թատրոնն ամենաարագ և ակնհայտ տրանսֆորմացիան ու արտացոլումն է այն ամենի, ինչ կատարվում է հասարակության մեջ։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։