Ի՞նչ նորույթներ է խոստանում 24–րդ «Հայ ֆեստ» փառատոնը. զրույց Արթուր Ղուկասյանի հետ

https://arm.sputniknews.ru/20260930/inch-nvorujtner-e-khvostanum-24rd-haj-fest-paratvony-zrujc-artur-ghukasjani-het-107473999.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107455877_407:0:1847:1080_1920x0_80_0_0_8973da7cde6533329c00c55c5ccca833.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «հայ ֆեստ» փառատոն, տեսանյութ, տեսանյութեր, արթուր ղուկասյան, թատրոն, видео

հայաստան, «հայ ֆեստ» փառատոն, տեսանյութ, տեսանյութեր, արթուր ղուկասյան, թատրոն, видео

Բաժանորդագրվել

Միջոցառման մեկնարկը կտրվի օդային ներկայացմամբ։

«Հայ ֆեստ» միջազգային փառատոնն այս տարի Երևանում կհավաքի 11 երկրի ավելի քան 200 մասնակցի։ Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում` ներկայացնելով այս տարվա նորույթները։

«Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը Երևանում։ Փառատոնի բացման շքեղ արարողությունը տեղի կունենա Կասկադում։ Միջոցառման մեկնարկը կտրվի իտալացի հայտնի ռեժիսոր Լուկա Պիայլինիի «Տիեզերական ճամփորդություն» օդային ներկայացմամբ։

«Այս տարվա կարևորագույն նորույթներից է տարածաշրջանում առաջին անգամ բացվող կատարողական արվեստների միջազգային շուկան (HFPAM), որը միավորելու է Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և այլ երկրների փառատոների ղեկավարներին ու պրոդյուսերներին՝ ստեղծելով համագործակցության մեծ հարթակ»,– ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ 21-րդ դարի հանդիսատեսը թատրոն է գալիս այն եզակի մոգության և իրական ժամանակում ստեղծվող էներգիայի համար, որը բացակայում է թվային աշխարհում։

«Մարդիկ գալիս են, որովհետև կատարողական արվեստի մոգությունը կատարվում է այստեղ և հիմա»,– ասաց նա։

Նրա խոսքով` թատրոնը կա՛մ ժամանակակից է, կա՛մ մահացած։ Ղուկասյանի համոզմամբ՝ թատրոնն ամենաարագ և ակնհայտ տրանսֆորմացիան ու արտացոլումն է այն ամենի, ինչ կատարվում է հասարակության մեջ։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a comment