Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Flydubai-ն հաստատել է, որ չվերթի ընթացքում ազդանշանը գործարկվել է օդաչուների միջև տեղի ունեցած վեճի պատճառով։
Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի օդաչուները թռիչքի ընթացքում վիճաբանության մեջ են մտել։ Միջադեպից հետո անձնակազմը հաղորդել է արտակարգ իրավիճակի մասին, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում։
Վայրէջքից հետո ինքնաթիռը կրկին հայտնվել է հետևող ռադարների էկրաններին։ Օդաչուները նաև կապ են հաստատել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի Boeing 737 ինքնաթիռը վտանգի ազդանշան (7700 կոդ) է ուղարկել, որին հաջորդել է 7500 կոդը՝ ազդարարելով ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին։