Սեպտեմբերի 27–ին Առաջին ալիքով Թաթայի համերգը ցուցադրելու հանգամանքը կուսումնասիրվի. ՀՀԽ

Բաժանորդագրվել

ՀՀԽ-ն պատրաստվում է համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելու հանգամանքները: Լուրը հրապարակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ֆեյսբուքյան էջում։

«Հանրային հեռարձակողի խորհուրդն իր լիազորությունների
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց հատկապես սոցցանցերում։

Երգիչ Թաթան հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց պատերազմի տարելիցի օրը Թաթայի համերգը ցուցադրելու համար։

Leave a comment