https://arm.sputniknews.ru/20260930/amni-ev-rusastani-tesaketnery-hamynknum-en-mi-sharq-harcerum-uljanvov-107480527.html
ԱՄՆ–ի և Ռուսաստանի տեսակետները համընկնում են մի շարք հարցերում. Ուլյանով
ԱՄՆ–ի և Ռուսաստանի տեսակետները համընկնում են մի շարք հարցերում. Ուլյանով
Sputnik Արմենիա
Մշտական ներկայացուցիչը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասին հայտարարությունը: 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T10:58+0400
2026-09-30T10:58+0400
2026-09-30T10:59+0400
ռուսաստան
ամն
միխայիլ ուլյանով
հյուսիսային կորեա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1665/43/16654379_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b6ad5f6e2ab66e3fd3443bb5507f11b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն միանման դիրքորոշումներ ունեն Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի հետ կապված մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասին հայտարարությունը:«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, մի շարք հարցերում շատ մոտ տեսակետներ ունեն։ Նախարար Սերգեյ Լավրովը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցն այլևս արդիական չէ», – գրել է Ուլյանովը X սոցցանցում:Դիվանագետն իր գրառմանը կցել է Թրամփի հայտարարության տեսագրությունը։ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչու ԿԺԴՀ-ն կարող է միջուկային զենք ունենալ, իսկ Իրանը՝ ոչ։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զգալի միջուկային ներուժի մասին և նշել, որ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ընկերն է:Ավելի վաղ ԿԺԴՀ փոխարտգործնախարար Կիմ Սոն Գենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հայտարարել էր, որ երկրի միջուկային կարգավիճակը ամրագրված է ինչպես փաստացի, այնպես էլ իրավաբանորեն, ուստի վերանայման ենթակա չէ:
ամն
հյուսիսային կորեա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1665/43/16654379_341:0:3072:2048_1920x0_80_0_0_9bd9848c1ec9e3e84cb6a64691cb47b3.jpg.webp
ռուսաստան, ամն, միխայիլ ուլյանով, հյուսիսային կորեա
ռուսաստան, ամն, միխայիլ ուլյանով, հյուսիսային կորեա
Մշտական ներկայացուցիչը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասին հայտարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն միանման դիրքորոշումներ ունեն Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի հետ կապված մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասին հայտարարությունը:
«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, մի շարք հարցերում շատ մոտ տեսակետներ ունեն։ Նախարար Սերգեյ Լավրովը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցն այլևս արդիական չէ», – գրել է Ուլյանովը X սոցցանցում:
Դիվանագետն իր գրառմանը կցել է Թրամփի հայտարարության տեսագրությունը։ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչու ԿԺԴՀ-ն կարող է միջուկային զենք ունենալ, իսկ Իրանը՝ ոչ։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զգալի միջուկային ներուժի մասին և նշել, որ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ընկերն է:
Ավելի վաղ ԿԺԴՀ փոխարտգործնախարար Կիմ Սոն Գենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հայտարարել էր, որ երկրի միջուկային կարգավիճակը ամրագրված է ինչպես փաստացի, այնպես էլ իրավաբանորեն, ուստի վերանայման ենթակա չէ: