ԱՄՆ–ի և Ռուսաստանի տեսակետները համընկնում են մի շարք հարցերում. Ուլյանով

https://arm.sputniknews.ru/20260930/amni-ev-rusastani-tesaketnery-hamynknum-en-mi-sharq-harcerum-uljanvov-107480527.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1665/43/16654379_341:0:3072:2048_1920x0_80_0_0_9bd9848c1ec9e3e84cb6a64691cb47b3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, միխայիլ ուլյանով, հյուսիսային կորեա

ռուսաստան, ամն, միխայիլ ուլյանով, հյուսիսային կորեա

Բաժանորդագրվել

Մշտական ներկայացուցիչը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասին հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն միանման դիրքորոշումներ ունեն Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի հետ կապված մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասին հայտարարությունը:

«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, մի շարք հարցերում շատ մոտ տեսակետներ ունեն։ Նախարար Սերգեյ Լավրովը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցն այլևս արդիական չէ», – գրել է Ուլյանովը X սոցցանցում:

Դիվանագետն իր գրառմանը կցել է Թրամփի հայտարարության տեսագրությունը։ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչու ԿԺԴՀ-ն կարող է միջուկային զենք ունենալ, իսկ Իրանը՝ ոչ։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զգալի միջուկային ներուժի մասին և նշել, որ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ընկերն է:

Ավելի վաղ ԿԺԴՀ փոխարտգործնախարար Կիմ Սոն Գենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հայտարարել էր, որ երկրի միջուկային կարգավիճակը ամրագրված է ինչպես փաստացի, այնպես էլ իրավաբանորեն, ուստի վերանայման ենթակա չէ:

Leave a comment