Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է․ «Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք։
14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է:
Դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ Հակակակոռուպցին վերաքննիչ քրեական դատարանն այն ցանակացել էր դատախազության, քննչական մարմնի, քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո։
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվել է։
Ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»։
Հիշեցնենք, որհայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: