Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ԻԻՀ Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը:

🔸Քննարկվել են երկկողմ համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների աճի և ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման հարցեր, այդ թվում՝

➡️ Քալալե-Աղբանդ կամրջի և տերմինալի կառուցում և շահագործում,

➡️ Ջոլֆայից Քալալե ավտոճանապարհի լայնացում,

➡️ Ջոլֆա-Քալալե երկաթուղային նախագծի առաջմղում,

➡️ Աստարայի երկաթուղային բեռնատար տերմինալի գործարկում,

➡️«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացում ու դրա թողունակության ավելացում։

🔸Հայտարարվել է, որ Քալալե-Աղբանդ կամրջի և Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցումը գրեթե ավարտված են, և քննարկվում է ամենասեղմ ժամկետներում գործարկման հարցը (Հունվարին ասում էին՝ կամուրջը մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի: Նախագծերի մասին մանրամասն՝ այստեղ):

🔹Ադրբեջանական պատվիրակության այցի շրջանակներում հանդիպել են նաև իրանական «Թավանիր» ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալլահդադը և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը: Քննարկել են՝

➡️Առաջիկա ձմռան ամիսներին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման ավելացման հարցը:

➡️«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփ մեխանիզմի գործարկման հնարավորությունը. Իրանը մատակարարելու է գազ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստանալու է էլեկտրաէներգիա: Այս հարցով դեռ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցկացվի:

➡️ Նախիջևանում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրերում իրանցի ներդրողների ներգրավման հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment