Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։
Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։
Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»։