Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ պաշտպանության նախարարներին չի հաջողվել համաձայնության գալ՝ որոշ անդամ երկրների պահեստներում առկա Patriot հրթիռները Ուկրաինային փոխանցելու և հետագայում դրանք նոր մատակարարումներով համալրելու շուրջ։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր հրթիռների փոխանցման վերաբերյալ նոր որոշումներ չեն կայացվել», – ասել է Կալասը։