Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների ներկայիս վիճակին, ոլորտում առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին, հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Կողմերը քննարկել են նաև առկա դժվարությունները հաղթահարելու հնարավոր ուղիները։
Կողմերը կարևորել են նաև Միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը:
Սեպտեմբերի 12-ին Ջուլֆայում Հայաստանն ու Իրանը մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ–Ագարակ (Մեղրի) սահմանային մաքսակետում` բեռների անցումն արագացնելու և տրանսպորտային միջոցների կանգնելու ժամանակը կրճատելու համար։