https://arm.sputniknews.ru/20260929/2025-tvakanin-eatmum-aveli-qan-95-mln-miavvor-keghts-apranq-e-bacahajtvel-107436621.html
2025 թվականին ԵԱՏՄ–ում ավելի քան 9.5 մլն միավոր կեղծ ապրանք է բացահայտվել
2025 թվականին ԵԱՏՄ–ում ավելի քան 9.5 մլն միավոր կեղծ ապրանք է բացահայտվել
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրներում կեղծ ապրանքների առումով առաջատար դիրք են զբաղեցնում հագուստն ու կոշիկը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան, խաղալիքները, գալանտերեայի… 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T13:54+0400
2026-09-29T13:54+0400
2026-09-29T13:54+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ապրանք
կեղծիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/07/24381233_0:103:1000:666_1920x0_80_0_0_32d2a3882cde512df123dd4f15dec509.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 2025 թվականին ԵԱՏՄ երկրներում ավելի քան 9.5 մլն կեղծ ապրանք է հայտնաբերվել։ Խախտումների ճնշող մեծամասնությունը ավանդաբար վերաբերում է ապրանքային նշանների իրավունքներին՝ 85.6% կամ 1525 դեպք։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մոնիտորինգի վերաբերյալ 2025 թվականի հաշվետվությունը։Սուլթանովի խոսքով՝ քրեական հանցագործությունների մակարդակն աճել է 36.4%-ով։«Խախտումների հայտնաբերման մակարդակի բազմամյա նվազումից հետո առաջին անգամ է նման բան տեղի ունեցել», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։«Առաջիկայում ԵԱՏՄ պաշտոնական կայքում մենք կհրապարակենք այս հաշվետվությունը, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթանան», – ասել է Սուլթանովը։Բացի այդ, կոմիտեի մասնակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման գործողությունների ծրագիրը, որը մի շարք միջոցառումներ է նախատեսում մտավոր սեփականության ոլորտում։Նիստում քննարկվել է ԵԱՏՄ օրենսդրության մեջ այնպիսի հասկացությունների ամրապնդումը, ինչպիսիք են «ապրանքային նշանը», «առևտրային նշանը» և «ապրանքանիշը»։Կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ ապրանքային նշանների և միության անդամ պետությունների ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ներդրման, ինչպես նաև մտավոր սեփականության միասնական մաքսային գրանցամատյանի գործարկման շրջանակում տեղեկությունների փոխանակման փորձարկման ընթացքը։ԵՏՀ կոլեգիային կից մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Կոմիտեի կազմում ընդգրկված են նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների գործարար համայնքի ներկայացուցիչները։ՀՀ–ում հարցվածների ավելի քան 60%-ը կարծում է, որ ԵԱՏՄ–ի հարցով հանրաքվե պետք է անցկացվի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/07/24381233_112:0:1000:666_1920x0_80_0_0_d697e1ea0086175056be0842b305c10c.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ապրանք, կեղծիք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ապրանք, կեղծիք
ԵԱՏՄ երկրներում կեղծ ապրանքների առումով առաջատար դիրք են զբաղեցնում հագուստն ու կոշիկը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան, խաղալիքները, գալանտերեայի պարագաները և աքսեսուարները, ավտոմեքենաների պահեստամասերը և ալկոհոլային արտադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 2025 թվականին ԵԱՏՄ երկրներում ավելի քան 9.5 մլն կեղծ ապրանք է հայտնաբերվել։ Խախտումների ճնշող մեծամասնությունը ավանդաբար վերաբերում է ապրանքային նշանների իրավունքներին՝ 85.6% կամ 1525 դեպք։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։
Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մոնիտորինգի վերաբերյալ 2025 թվականի հաշվետվությունը։
Սուլթանովի խոսքով՝ քրեական հանցագործությունների մակարդակն աճել է 36.4%-ով։
«Խախտումների հայտնաբերման մակարդակի բազմամյա նվազումից հետո առաջին անգամ է նման բան տեղի ունեցել», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Ըստ հաշվետվության` ԵԱՏՄ անդամ պետություններում վերջին տարվա ընթացքում 1782 խախտում է արձանագրվել մտավոր սեփականության ոլորտում։ ԵԱՏՄ երկրներում կեղծ ապրանքների առումով առաջատար դիրք են զբաղեցնում հագուստն ու կոշիկը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան, խաղալիքները, գալանտերեայի պարագաները և աքսեսուարները, ավտոմեքենաների պահեստամասերը և ալկոհոլային արտադրանքը։
«Առաջիկայում ԵԱՏՄ պաշտոնական կայքում մենք կհրապարակենք այս հաշվետվությունը, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթանան», – ասել է Սուլթանովը։
Բացի այդ, կոմիտեի մասնակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման գործողությունների ծրագիրը, որը մի շարք միջոցառումներ է նախատեսում մտավոր սեփականության ոլորտում։
Նիստում քննարկվել է ԵԱՏՄ օրենսդրության մեջ այնպիսի հասկացությունների ամրապնդումը, ինչպիսիք են «ապրանքային նշանը», «առևտրային նշանը» և «ապրանքանիշը»։
Կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ ապրանքային նշանների և միության անդամ պետությունների ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ներդրման, ինչպես նաև մտավոր սեփականության միասնական մաքսային գրանցամատյանի գործարկման շրջանակում տեղեկությունների փոխանակման փորձարկման ընթացքը։
ԵՏՀ կոլեգիային կից մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Կոմիտեի կազմում ընդգրկված են նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների գործարար համայնքի ներկայացուցիչները։