Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 բուհի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում

Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 բուհի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ: Նա Երևանում է գտնվում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանում Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի ձևավորումը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի և Ֆրանսիայի պատմական և մշակութային կապերի մասին: Սա նշանակում է, որ խոսում ենք ոչ միայն բուհում մասնագիտություն ձեռք բերելու, այլև ընդհանուր արժեքներ ձևավորելու մասին»,- ողջունելով հյուրին՝ նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծել է բուհի կարևոր դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում և շեշտել՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում բարձրագույն կրթության համակարգի զարգացման ուղղությամբ։

Leave a comment