Անկարան շարունակում է ռուսական C-400-ների վերաարտահանման շուրջ բանակցությունները

Բաժանորդագրվել

Ժամանակին Թուրքիան հեռացվել էր ամերիկյան կործանիչների մատակարարման ծրագրից՝ ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը երրորդ երկրի վաճառելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Երկրի իշխանությունները բանակցությունների ավարտից հետո հանրությանը կտեղեկացնեն դրանց արդյունքների մասին, լրագրողներին ասել է դիվանագետը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի դիմել Ռուսաստանին՝ C-400 համալիրներն այլ երկրի վերավաճառելու համաձայնություն ստանալու խնդրանքով։ Անկարան գիտի, որ առանց Մոսկվայի համաձայնության դա անհնար է, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է համաձայնություն տալ C-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխելու մի երկիր, որը բարեկամական հարաբերություններ կունենա Մոսկվայի հետ։

2017 թվականին Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել C-400-ի գնդային համալիրի մատակարարման վերաբերյալ, որը ստացել է 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot համակարգերի, սակայն Անկարան մերժել է։ Որպես պատիժ Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել է նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի համաձայն պատժամիջոցներ սահմանել երկրի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների նկատմամբ։

Leave a comment