Թիմուր Տուրլովը ընտրվել է ՖԻԴԵ-ի 8-րդ նախագահ

Բաժանորդագրվել

38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում, տեղի են ունեցել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ընտրությունները։

Ընտրությունների երկրորդ փուլում ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրվել Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը՝ ստանալով 110 ձայն։

Ընտրություններին մասնակցել են աշխարհի 196 ազգային շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ 38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։

ՖԻԴԵ նախորդ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն էր, որը այս տարվա հուլիսին Եվրամիության պատժացուցակում ընդգրկվելուց հետո լիազորությունները փոխանցել էր աշխարհի 15‑րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդին։ Նա դարձյալ ընտրվել է ՖԻԴԵ փոխնախագահ։

Leave a comment